Նրանք շատ երջանիկ էին, երբ ծնվեց երեխան, սակայն երկու շաբաթ անց սկսվեց դժոխային մղձավանջը


02:00 , 21 նոյեմբեր, 2017

11 տարի առաջ այս ընտանիքում ծնվեց արու զավակ, և ծնողների երջանկությանը չափ ու սահման չկար։ Սակայն կես ամիս անց սկսվեց նրանց համար անսպասելի դաժան կյանք։ Երեխան օրեցօր սկսեց իրեն վատ զգալ, հիվանդանալ ու հյուծվել։ Մաշկը սկսեց ավելի ու ավելի պնդանալ և սևանալ, պատվել վերքերով ու բծերով, հետո արդեն նույնիսկ պոկվել՝ տառապալից ցավերի ենթարկելով տղային։

Բժիշկներն առաջին անգամ էին նման բան տեսնում, դրա համար միայն մոտավորապես ենթադրեցին, որ դա սնկային վարակ է։ 6 տարեկանում նա դադարեց քայլել, 11 տարեկանում՝ խոսել։

Միայն նրա ծնվելուց 10 տարի անց պարզվեց հվանդության տեսակը։ Այն շատ հազվադեպ է հանդիպում և կոչվում է «Երկկենցաղային»։ Մաշկը ամրանում է, պատվում ձկան թեփուկներին նմանվող գոյացություններով։ Սակայն դա վերջը չէ, տղան շարունակում է «քարի» վերածվել։

Բայց աշխարհում դեռ բարի մարդիկ կան։ Տեսնելով նրա մասին ռեպորտաժները՝ շատերը, այդ թվում՝ հարուստ ու հայտնի մարդիկ, գումարային մեծ օգնությամբ կարողացան օգնել տղային թանկ բուժում ստանալ։ Այժմ՝ այդ բուժումներից հետո, տղան ավելի լավ է և գոնե սկսել է ժպտալ։ Հայտնիներից բրիտանացի երգչուհի Ջոուս Սթոունը նույնիսկ որոշեց այցելել նրան և խաղալ հետը։ Երգչուհու գումարային ներդրումների շնորհիվ տղայի կյանքին հիմա վտանգ չի սպառնում, սակայն քայլել նա այլևս երբեք չի կարողանա։