Թրամփի հարսանիքից մնացած տորթի կտորը վաճառել են 2 հազար դոլարով


01:00 , 21 նոյեմբեր, 2017

168.am-ը գրում է.

2005 թվականին Դոնալդ Թրամփի հարսանիքից մնացած տորթի կտորն աճուրդում վաճառել են 2 հազար 240 դոլարով: Այդ մասին հայտնել է Fox news Insider-ը:

Աճուրդն անցկացվել է նոյեմբերի 18-ին: Լոտի նախնական գինը կազմել է 250 դոլար: Տորթը վաճառքի էր հանել Julien’s Auctions աճուրդների տունը: Վաճառողի եւ գնորդի անունները հայտնի չեն:

Աղանդերը 12 տարի մնացել է ստվարաթղթե տուփի մեջ. Դոնալդ Թրամփի եւ Մելանյա Քնավսի (հետագայում նա վերցրել է ամուսնու ազգանունը) հարսանիքը կայացել է 2005 թվականի հունվարի 22-ին: