Ռուս աղջիկն ամենավտանգավոր սելֆիներն է անում (չփորձել ինքնուրույն)


00:00 , 21 նոյեմբեր, 2017

Ծանոթացեք, Անգելա Նիկոլաուն է՝ ռուս ինքնուսույց լուսանկարչուհի, ով անում է երբևէ ամենավտանգավոր սելֆիները:

Անգելան մշտապես նոր արկածներ ու նոր փորձություններ է փնտրում և այդ ողջ ընթացքում չի մոռանում սելֆիներ անել կամ ուրիշ մեկին խնդրել, որպեսզի իրեն լուսանկարի: Երկնաքերի, բարձրահարկ այլ շինությունների տանիքներին արված նրա բոլոր լուսանկարները միաժամանակ գեղեցիկ են և սարսափելի: Նրան կարող եք հետևել Instagram-ում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. մի փորձեք սա ինքներդ, եթե փորձառու ալպինիստ չեք, քանի որ հնարքները չափազանց վտանգավոր են: