Tert.am-ը գրում է.
Վերջին տարիներին Մոսկվայում բնակվող հայ անվանի կինոռեժիսոր Ներսես Հարությունյանի որդին` գործարար Արմեն Հովհաննիսյանը, որը հայ մեծանուն դերասան Արմեն Ջիգարխանյանի հետ պարբերաբար շփվում է, Tert.am-ի հետ բացառիկ հարցազրույցում անդրադառնում է մեծ դերասանի և նրա՝ կնոջ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի շուրջ առաջացած սկանդալին առնչվող մի շարք հարցերի:
-Պարո՛ն Հովհաննիսյան, այս սկանդալի ժամանակ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայի ներկայացուցիչները պարբերաբար ասում էին`«его армянские друзья» նախ, ի՞նչ կապ ունի ազգային պատկանելությունը, և ի վերջո, մարդը հայ է, ընկերները՝ հայ…
-Ոչ մի «արմյանսկիե դրուզյա» չկա, այն մարդիկ, ովքեր միշտ եղել են Արմեն Բորիսովիչի կողքը, էդ մարդիկ էլ իր կողքին են: Իհարկե, հայկական համայնքը նույնպես Արմեն Բորիսովիչի կողքին է, բայց ոչ մի տենց բան չկա, ինչն իրենք են ուզում ներկայացնել: Վիտալինան շատ լավ ճանաչում է Արթուր Սողոմոնյանին, մարդ, որը ակունքներից կանգնած է եղել թատրոնի կողքին ու ամեն ինչ արել է թատրոնի համար: Ու Վիտալինայի առաջին տունը, մի անգամ ասաց, որ առել է Արթուր Սողոմոնյանից, բայց ինքը չի առել Արթուր Սողոմոնյանից, ուղղակի խնդրել են, Արթուրը այդ տունը գրանցել է Վիտալինայի անունով: Ու դրանք Վիտալինայի տները չեն, դրանք բոլորը Արմեն Բորիսովիչի տներն են:
-Հայ համայնքը ևս մասնակից է, համախմբվե՞լ է Արմեն Ջիգարխանյանի շուրջ։
-Իհարկե:
-Իսկ Վիտալինան տներից որևէ մեկը վերադարձնելու խոստում տվե՞լ է:
-Դրանով զբաղվում են հատուկ մարմիններ, որոնք պարզում են, ամեն ինչը ոնց է ձեռք բերվել, ինչ է ձեռք բերվել, ինչ է արվել:
-Իսկ Արմեն Ջիգարխանյանը կամ նրա կողքին գտնվող մարդիկ կասկածներ ունեի՞ն, որ Վիտալինայի կողմնակիցները կարող է փորձեին մահափորձ իրականացնել` ասելով, որ ծեր մարդ է, շաքարը բարձրացավ։ Հայտարարում էին, որ դերասանին անհայտ մարդիկ՝ անհայտ ուղղությամբ տարել են:
-Չէ մահափորձ չէին կարա անեին: Ինքը եղել է այդ հիվանդանոցում, ինքը ամեն ինչի մասին «կուրսի է եղել», էդ իր ավանտյուրնի բաներն են, որ իրեն չեն թողնում հանդիպի: Արմեն Բորիսովիչը չէր ուզում իրեն հանդիպել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։