Tert.am-ը գրում է.
Իրաքի իշխանությունները պատրաստվում են երկրից արտաքսել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հանձնված կամ սպանված զինյալների 509 կանանց ու նրանց 813 երեխաներին, այս մասին տեղեկանում ենք BBC-ի թուրքալեզու ծառայությունից:
Հայտնի է, որ 509 կանանցից 300-ը Թուրքիայի քաղաքացիներ են:
Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Իրաքից արտաքսվում են ԻՊ-ականների միայնակ մնացած օտարերկրացի կանայք, որոնք մինչ այդ պահվում էին Բաղդադի ու Մոսուլի մոտակայքում գտնվող հատուկ ճամբարներում:
Սպասվում է, որ այս որոշումից հետո Իրաքի իշխանությունները կնախաձեռնեն նաև արտաքսման երրորդ ալիքը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։