Պոլսի հայոց պատրիարքի տեղապահը ընտրությունների անցկացման հարցով նամակ է հղել Էրդողանին


21:00 , 20 նոյեմբեր, 2017

Panorama.am-ը գրում է.

Կոստանդնուպոլսո հայոց պատրիարքի տեղապահ Գարգեին արքեպիսկոպոս Բեքչյանը նոյեմբերի 20-ին նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին հայտարարություն է տարածել պատրիարքությունը:

Ըստ հայտարարության՝ տեղապահ Բեքչյանը նամակում անդրադարձել է պատրիարքի ընտրությունների հարցին: Նշվում է, որ Բեքչյանը ևս մեկ նամակ ուղարկել է Թուրքիայի Ներքին գործերի նախարարություն: Այս նամակում նույնպես ներկայացվում է պատրիարքի ընտրության հարցը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նշենք, որ վերջին շրջանում Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունների անցկացման հարցը կրկին հայտնվել էր փակուղում: Պատրիարքարանի և ընտրությունները կազմակերպող Նախաձեռնակ մարմինը, ըստ սահմանված կարգի,  ընտրությունների անցկացման մասին տեղեկացնող նամակ էր ուղարկել Ստամբուլի նահանգապետարան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։