ԵՄ -ն հավանություն է տվել Շենգենում մուտքի վերահսկողության նոր համակարգին


19:30 , 20 նոյեմբեր, 2017

Panorama.am-ը գրում է.

Եվրամիությունը որոշում է ընդունել, որով ուժեղացնում է Շենգենյան գոտու արտաքին սահմանների հսկողությունը միության մեջ չմտնող երկրների քաղաքացիների մուտքի համար: Այս մասին նշված է ԵՄ խորհրդի հայտարարությունում, գրում է ՏԱՍՍգործակալությունը:

«Նոյեմբերի 20-ին խորհուրդը հավանության է արժանացրել մուտքի-ելքի համակարգի վերաբերյալ որոշումը և դրա վերաբերյալ Շենգենյան սահմանային օրենսգքրում փոփոխությունների սահմանումը: Այդ համակարգը հաշվառելու է Շենգեն գոտու սահմանները հատող երրորդ երկրների քաղաքացիների մուտքի, ելքի և մուտքի մերժման մասին տեղեկությունը»,- նշվում է հաղորդագրությունում:

Փաստաթղթում նշվում է, որ նոր համակարգը կբարելավի, մասնավորապես, արտաքին սահմաններին ստուգումների որակը: Բացի այդ, այն կապահովի ժամանողների մասին հուսալի և պարբերական տեղեկատվություն, կամրապնդի անվտանգությունը ԵՄ-ում և կուժեղացնի ահաբեկչության դեմ պայքարը: