Վանաձորի ավագանու արտահերթ նիստին ԲՀԿ-ն չի մասնակցի, եթե մասնակցենք, ապա քվորում ապահովելուց հետո միայն. ԲՀԿ ավագանու ղեկավար


19:20 , 20 նոյեմբեր, 2017

Tert.am-ը գրում է.

Վանաձորի քաղաքապետարանի նոյեմբերի 21-ին հրավիրած համայնքի ավագանու արտահերթ նիստին ԲՀԿ ավագանին չի մասնակցի. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի ԲՀԿ ավագանու ղեկավար Հրանտ Մարգարյանը:

«Առաջիկա նիստին չենք մասնակցի, հետագան արդեն ցույց կտա ինչ կանենք, ինձ թվում է եթե մասնակցենք, ապա քվորում ապահովելուց հետո միայն»,-ասաց նա:  

Նշենք, որ ըստ Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնական կայքի՝ օրակարգում դրված է ՀՎԿ ավագանու ղեկավար Արկադի Փելեշյանին Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ նշանակելու մասին հարցը:

Հիշեցնենք նաև, որ Արկադի Փելեշյանը և Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի միջև հուշագիր է ստորագրվել «քաղաքի առջև ծառացած խնդիրները համատեղ հաղթահարելու, քաղաքի զարգացման բնականոն ընթացքն ապահովելու և մասնակցային կառավարում իրականացնելու համար»:

Հրանտ Մարգարյանը նշեց, թե իրենք հայտարարություն արել էինք, որ ԲՀԿ որոշումը եղել է քաղաքական որոշում՝ կայացված քաղխորհրդի կողմից: «Հետագա որոշումներում էլի հայտարարություն կարվի՝ կիմանաք:  Այսինքն՝ ոչինչ չի փոխվել մեր որոշման մեջ»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։