Քանի «Կոլխոզից մարդ չկա», երգիչ Վարդանը շարունակում է «գլուխ գովալ»


23:00 , 20 նոյեմբեր, 2017

Boomnews.am-ը գրում է.

Երգիչ, հաղորդավար Վարդան Սարգսյանը շարունակում է իրեն ներկայացնել բոլիվուդյան աստղերի լավ ընկեր ու, այդքանով չբավարարվելով, Վարդանը հիմա փորձում է մի քայլ էլ առաջ գնալ։ 

«ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երգիչը, ի պատասխան հարցին, թե ինչ հարաբերությունների մեջ է Տապասիայի հետ, ասել է, որ ընկերական է ու մի փոքր էլ ավել։ Այնուհետ նշում է, որ դեռ իր ու Տապասիայի համագործակցությունը շարունակություն է ունենալու։ 

«Համագործակցություն» ասվածը վեհ խոսք է, քանի որ Տապասիայի ներկայությունը Վարդանի տեսահոլովակում մեկ վարկյան էլ չէր։ Երգիչը հզոր փիառ արեց, թե իր տեսահոլովակում նկարահանվել է մեր երկրում արդեն իսկ սիրված աստղը, բայց, երբ եղավ տեսահոլովակի պրեմիերան, բոլորս ականատես եղանք, որ դերասանուհին մի պահ է երևում ու մի հատ ժպտում է ու ամեն ինչը «փուչիկ էր» ու ոչ իրականությունը։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։