Բարեգործական գրքահավաք սահմանամերձ Բաղանիսի դպրոցի համար


18:45 , 20 նոյեմբեր, 2017

Բարեգործական գրքահավաքով այսօր «Միրզոյան» գրադարանում մեկնարկեց Գրքի երևանյան առաջին փառատոնը, որին ներկա էին գրականության, քաղաքականության, մշակույթի, սպորտի, շոու բիզնեսի ոլորտներից հայտնի հյուրեր: Yerevan book fest-ի նպատակը հայ ժամանակակից գրականությունն ընթերցողին ավելի ճանաչելի և ընդունելի,  նոր հրատարակությունների մասին տեղեկատվությունն առավել հասանելի դարձնելն է, գրող-հրատարակիչ-ընթերցող շղթայի ամրացումը:

Հեքիաթների ժողովածուներից մինչև արկածային գրականություն, հայ դասականներից մինչև ժամանակակից գրողներ։ Մուտքը՝ միայն գրքերով. առաջին ու, թերևս, միակ նախապայմանն էր, որից հետո հյուրերը բերած գրքերը մակագրում էին Բաղանիսի դպրոցի գրադարանի համար: Մաղթանքներն ու ցանկությունները տարբեր էին, ընդհանուր նպատակը՝ մեկը, որ այն իրոք ծառայի նպատակին:

IMG (8) copyIMG (1) copyIMG (6) copyIMG_4901 copyԿոստան Զարյան, Չարենց ու Պարույր Սևակ. մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էլ դատարկաձեռն չէր եկել, բերել էր այն երեք կարևոր գրքերը, որոնց, ըստ նրա, պետք է հաղորդակից դառնա յուրաքանչյուրը. «Կարծում եմ՝ գրքերը նպատակին կհասնեն: Բայց միջոցառման էությունն իրականում ոչ թե ֆիզիկական գրքերի հավաքումն է, այլ այն, որ արվեստագետները, հայտնի մարդիկ, դերասանները, ովքեր այսօր նվիրեցին գրքերը, ըստ էության՝ համախմբվեցին գաղափարի շուրջ, որ պետք է գրադարաններ ստեղծել տարբեր համայքներում, որ պետք է հասարակությանը մոտ կանգնեցնել գրականությանը, գրողին, նրա ստեղծագործությանը: Սրանով է կարևոր այս միջոցառումը»:

«Բաղանիսի ընտրությունը պայմանական է եղել»,- ասում է նախարարը. ցանկացած համայնք այսօր ունի գրքի կարիք. «Պետք է ասեմ, որ մենք պետական միջոցներով հրատարակած գրականությունը տարվա ընթացքում պարբերաբար տարբեր համայանքային գրադարաններին տրամադրում ենք։ Ընտրելով Բաղանիսն՝ ուզում ենք  հասարակության ուշադրությունը հրավիրել դեպի սուր խնդիրը, այսինքն՝ գրադարանների բացակայությունը և առկայության կարևորությունը»:

IMG_4903 copyIMG (11) copyIMG (15) copyIMG (22) copyԲաղանիս համայնքի ղեկավարը ևս գրքով էր եկել ու հաճելիորեն զարմացել մի քանի ժամում հավաքված գրքերի քանակից: Ասում է՝ համայնքում բոլորն անհամբերությամբ են սպասում, թե երբ պետք է գրադարանը համալրվի նոր գրականությամբ. «Բոլորին իմ շնորհակալությունն եմ հայտնում, քանի որ վերջին տարիներին ակնհայտ վերաբերմունք կա դեպի սահմանամերձ գյուղերը: Հասարակական սեկտորի վերաբերմունքն ամենակարևորներից մեկն է: Այս ակտիվ մասնակցությունը, կարծում եմ, ևս մեկ ապացույց է»:

Վաղն արդեն հավաքված գրքերը կխմբավորվեն ու կուղարկվեն համայնք: Երևան գրքի փառատոնի շրջանակում այս նախաձեռնությունը լինելու է ամենամյա:

IMG_4845 copy

IMG_4882 copyIMG_4825 copy

IMG (25) copyIMG (13) copyIMG (5) copyIMG (14) copyIMG (26) copyIMG (7) copyIMG (12) copyIMG (2) copyIMG (18) copyՆյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Շաքե Արմենիի