Իրաքի դաշնային դատարանը Իրաքյան Քրդստանում անցկացված հանրաքվեն և դրա արդյունքները հակաօրինական է ճանաչել


14:22 , 20 նոյեմբեր, 2017
Քիչ առաջ Իրաքի դաշնային դատարանը սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում անցկացված հանրաքվեն և նրա արդյունքները ճանաչեց հակաօրինական: Դաշնային դատարանի մամլո խոսնակ Էյաս Սամուկը հայտնեց.
«Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանի տարածաշրջանում անցկացված անկախության հանրաքվեն հակաօրինական է, ինչպես նաև հակաօրինական են դրա արդյունքները: Իրաքի տարածքային ամբողջության դեմ ուղղված հակաօրինական, հակասահմանադրական այս գործողությունն արգելվում է Իրաքի Սահմանադրությամբ, և Իրաքի քրեական օրենսգրքով նախատեսված է պատիժ այս հակաօրինական գործողության համար»:
Քրդական կառավարությունն արձագանքել է այս որոշմանը՝ ասելով. «Մենք հարգում ենք դատարանի այս որոշումը»: