Տղամարդը նիհարել է 160 կգ, որպեսզի չմահանա. միայն տեսեք, թե ինչ տեսք ունի նա այսօր (Photo)


14:10 , 20 նոյեմբեր, 2017

Ֆլորիդայի բնակիչ Զաք Մուրը նիհարել 160 կգ, որպեսզի չմահանա և ապրի լիարժեք կյանքով։ Նա այսօր 36 տարեկան է և ընդամենը 3 տարի առաջ 225 կգ էր կշռում։ Դիետայի առաջին 100 օրը Զաքը 50 կգ քաշ կորցրեց, բայց, միևնույն է, նա դեռ ծանր էր։ Հեռացնելով ստամոքսի մի մասն ու զբաղվելով սպորտով՝ նա ևս 110 կգ կորցրեց։ Վերջին ժամանակներս նա ավելորդ մաշկի ձգման 10 վիրահատության է ենթարկվել։ Այսօր Զաքն ուղղակի անճանաչելի է։