Եղիսաբեթ Բ թագուհին և արքայազն Ֆիլիպը նշում են պլատինե հարսանիքը


10:30 , 20 նոյեմբեր, 2017

168.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին եւ նրա ամուսինը՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպը, նոյեմբերի 20-ին նշում են այսպես կոչված պլատինե հարսանիքն, ինչպես անվանվում է ամուսնության 70-ամյակը:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Մեծ Բրիտանիայի գահին ներկայիս թագուհու նախորդներից ոչ մեկին դեռ բախտ չի վիճակվել ընտանեկան դաշնի այդքան ծանրակշիռ հոբելյան տոնել։

Տակավին հոկտեմբերին Բուկինգհեմի պալատը հասկանալ էր տվել, որ հոբելյանի օրը ոչ մի կարգի հրապարակային հանդիսություններ չեն նախատեսվում: 91-ամյա Եղիսաբեթը եւ 96-ամյա Ֆիլիպը պետք է այդ օրն անցկացնեն Վինձորի դղյակում:

Սակայն Sky News հեռուստաալիքը հայտնել է, որ թագակիր զույգն, այնուամենայնիվ, տոնական հանդես կկազմակերպի մերձավոր բարեկամների եւ թագավորական ընտանիքի անդամների համար: Նոյեմբերի 18-ին Բուկինգհեմի պալատը հրապարակել է 91-ամյա թագուհու եւ նրա 96-ամյա ամուսնու պաշտոնական լուսանկարը, որն արվել է նրանց պլատինե հարսանիքի առթիվ: