Ինչպես գտնել կիսաշրջազգեստի իդեալական երկարությունը մաթեմատիկայի օգնությամբ


09:52 , 20 նոյեմբեր, 2017

Յուրաքանչյուրը պետք է գտնի կիսաշրջազգեստի՝ իր համար իդեալական տարբերակը։ Ինչպե՞ս դա անել՝ հաշվի առնելով սեփական հասակը։ Այդ հարցում օգնության կգա մաթեմատիկան։ 

Համաձայն նորաձևության դասական կանոնների՝ կիսաշրջազգեստի իդեալական երկարությունը գտնվում է ծնկի վրա կամ մեկ ափ վերև։ Սակայն կարելի է ընտրել իդեալական երկարություն ոչ թե «սկզբունքորեն», այլ անձամբ քեզ համար։

Պետք է նախ սկզբում չափել մարմնի երկարությունը՝ ուսից մինչ մատների ծայրը (օրինակ՝ 150 սմ)։ Ստացված թիվը պետք է բաժանել 1,618-ի։ 150/1,618 = 92,7 սմ

Ստացված միավորը կլինի ուսից մինչև կիսաշրջազգեստի իդեալական չափն ընկած երկարությունը։