Տղան 17 ամիս շարունակ հորմոնալ հաբեր էր խմում և լուսանկարում կնոջ վերածվելու ընթացքը


05:30 , 20 նոյեմբեր, 2017

Օհայոյի ուսանող տղան՝ Սելգալը, որոշեց բոլորին պատմել և ցույց տալ, թե ինչպես է ընթանում կնոջ վերածվելու ընթացքը։ Նա 17 ամիս շարունակ լուսանկարվում էր և նշումներ կատարում իր ինքնազգացողության մասին։ Այդպես ամբողջ աշխարհը ականատես դարձավ նրա կերպարանափոխությանը։ 

«Ես եմ, հորմոնալ թերապիայից 2 տարի առաջ։ Այստեղ 16 տարեկան եմ։

Թերապիայի առաջին ամիսը։ Նոր եմ ընդունվել քոլեջ։ Ես անընդհատ նայում էի հայելու մեջ՝ տեսնելու փոփոխություններ, բայց դեռ շուտ էր։

3-րդ ամիսն է։ Դեռ դեպրեսիա ունեմ, բայց հիմա ավելի լավ եմ։

9-րդ ամիսն է, փորձեցի գեղեցիկ լինել, բայց դեռ չէր ստացվում։

11-րդ ամիս։ Սկսում եմ նմանվել աղջկա։

  

Սկսել եմ շպարվել և կնոջ հագուստ կրել արդեն մարդկանց մեջ։

     

Իսկ սա ես եմ այսօր՝ 17 ամիս անց, երջանիկ ապրում եմ ընկերոջս հետ, որին շատ եմ սիրում»։