Զրահապատ Gelandewagen-ը՝ գերմանական Trasco Bremen GmbH թյունինգ-սրահից


05:00 , 20 նոյեմբեր, 2017

Գերմանական Բրեմեն քաղաքի Trasco Bremen GmbH թյունինգ-սրահը բոլորին չէ հայտնի, սակայն նրանց կողմից վերափոխված ավտոմեքենաները ամեն մեկի գրպանին հասանելի չեն։ Նրանց վերջին աշխատանքներից մեկն այս զրահապատ Gelandewagen-ն է, որը վերջերս վաճառքի էր հանվել 12 մլն եվրոյով։

Այս մեքենայի սրահը շքեղության արքայություն է՝ բարձր առաստաղ, iMac 27, Bang&Olufsen աուդիոհամակարգ, բար, օդի ջերմության կառավարում։

Կազմակերպությունում շատ լուրջ են մոտենում շքեղ զրահապատ մեքենաների նորոգմանը և լիովին վստահ են դրանց պաշտպանության հարցում։ Այս նմուշը ևս բացառություն չէ։