Անհավանական երկար ոտքերով աղջիկը գրավել է համացանցը


03:30 , 20 նոյեմբեր, 2017

Գեղեցիկ ոտքերը կնոջ գեղեցկության գրավականներից մեկն են։ Իսկ ահա 26-ամյա ամերիկացի Լորեն Ուիլյամսը համարձակ կերպով կարող է պարծենալ իր ոտքերով, որոնց երկարությունը 124,5 սմ է։

Լորենը համարվում է ԱՄՆ-ում ամենաերկար ոտքեր ունեցող մարդը և աշխարհում զբաղեցնում է 2-րդ տեղը։ Նայելով այս ոտքերին՝ դուք կհասկանաք, թե ինչու է ամբողջ համացանցը բուռն կերպով քննարկում դրանք։