ՆԱՏՕ-ի վարժանքներին տեղի ունեցած սադրանքի թիրախը ոչ թե ես էի, այլ Թուրքիան. Էրդողան


19:45 , 19 նոյեմբեր, 2017

Tert.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Նորվեգիայում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժանքների սկանդալի թիրախը ինքը չէր, այլ Թուրքիան և երկրի ժողովուրդը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Նրանք ՆԱՏՕ-ի զորավարժանքներին տեղադրել են Աթաթուրքին և ինձ թիրախների ստենդի վրա և սկանդալ ստեղծել… Այդ հարցը անձնական կամ կուսակցական չէ: Թիրախը Թուրքիան էր և թուրք ժողովուրդը: Մենք պատրաստ ենք ամեն ինչի»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ակտիվիստների առաջ: 

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել է, որ զորավարժանքների կազմակերպիչները տեղադրել են «թշնամիների» պատկերներով ստենդ, որի վրա պատկերված են եղել Աթաթուրքը և ինքը՝ Էրդողանը: Էրդողանի խոսքերով՝ իրեն այդ մասին հայտնել է Թուրքիայի գլխավոր շտաբի ղեկավարը: Վերջինս նշել է նաև, որ որոշում է կայացրել հետ կանչել ՆԱՏՕ-ի զորավարժանքներին մասնակցող 40 թուրք զինվորականներին: Թուրքիայի ղեկավարությունը պաշտպանել է այդ որոշումը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։