Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները պայմանավորվել են բոլոր առանցքային հարցերի շուրջ. Լավրով


19:00 , 19 նոյեմբեր, 2017

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը, Մոհամադ Ջավադ Զարիֆը և Մևլյութ Չավուշօղլուն կիրակի Անթալյայում կայացած բանակցությունների ընթացքում պայմանավորվել են բոլոր առանցքային հարցերի շուրջ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ТАСС-ը:


«Մենք հավաքվել ենք Սոչիում նոյեմբերի 22-ին կայանալիք երեք երկրների նախագահների գագաթնաժողովի պատրաստությանն առնչվող կոնկրետ հարցերը քննարկելու համար: Աշխատանքը շատ արդյունավետ էր, պայմանավորվել ենք բոլոր առանցքային հարցերի վերաբերյալ»,- հայտնել է Լավրովը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։