«Հյուսիս–հարավ»–ի գումարով հնարավոր չէր կառուցել Հայաստան-Իրան երկաթգիծ. Վահան Մարտիրոսյան


12:30 , 19 նոյեմբեր, 2017

Tert.am-ը գրում է.

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով տեսակետին, թե «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքը տնտեսապես այլևս նպատակահարմար չէ, քանի որ նախատեսվածից ավելի շատ գումարներ են ներդրվել և դրա փոխարեն կարելի է Հայաստան–Իրան երակագիծը կառուցել, ասաց, որ այդ գումարով հնարավոր չէր կառուցել Հայաստան-Իրան երկաթգիծը:

Նախարարի խոսքով՝ նույնիսկ ավելացված գումարները բավական չէին լինի, որ «Հյուսիս–հարավի» փոխարեն կառուցվեր Հայաստան-Իրան երկաթգիծը:

««Հյուսիս-հարավ» ճանապարհն ու Հայաստան–Իրան երկաթգիծը տարբեր ծրագրեր են և մեկը մյուսի հետ կապ չունեն, համեմատել չի կարելի: Չի կարելի ասել, որ եթե սա չանեինք, այլ անեինք Հայաստան-Իրան երկաթգիծը, ապա ավելի արդյունավետ կլիներ»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։