«Միսս աշխարհ»-2017 մրցույթում հաղթել է Հնդկաստանի ներկայացուցիչը


11:30 , 19 նոյեմբեր, 2017

Armtimes.com-ը գրում է.

Չինական Սանյա քաղաքում անցացվող «Միսս աշխարհ»-2017 գեղեցկության մրցույթի հաղթող երկիր է ճանաչվել Հնդկաստանը, գեղեցկուհին` հնդկուհի Մանուշի Չխիլլարն է:

Հաղթողին իր թագն է փոխանցել «Միսս աշխարհ»-2016 մրցույթի հաղթող ճանաչված Ստեֆանի Դալ Վալեն: Երկրորդ տեղում է հայտնվել մեքսիկուհի Անդրեա Մեզեն, երրորդում` բրիտանուհի Ստեֆանի Հիլլը:
15 մասից բաղկացած եզրափակիչ փուլի ամեն մասում մասնակիցների թիվը նվազում էր: Լավագույն հնգյակում ընդգրկված են եղել Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը, Քենյան, Մեքսիկան ու Ֆրանսիան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։