Կոմիքսների երկրպագուն կտրել է սեփական քիթը՝ Կապիտան Ամերիկայի թշնամուն նմանվելու համար


20:30 , 18 նոյեմբեր, 2017

Վենեսուելայի բնակիչ Հենրի Դեյմոնը դեռ մանուկ հասակից կոմիքսների երկրպագու է եղել։ Սակայն ավելի մեծ հասակում հոբբին վերածվել է մոլուցքի։ Տեսնելով Կապիտան Ամերիկա ֆիլմը, 37 –ամյա տղամարդը «սիրահարվել» է գլխավոր հերսի թշնամուն՝ «Կարմիր գանգին», ով ֆիլմում առաջնորդում էր «Հիդրա» խմբավորումը։

Հենրիի մոլուցքը հասել է այն աստիճանի, որ վերջինսը մի շարք պլաստիկ վիրահատություններ է արել՝ սիրելի չարագործին նմանվելու համար։ Սկսելով սիլիկոնի ներարկումներից և գանոսկրերի ընդգծումից, Հենրին անցել է թույլատրելիի բոլոր սափհմանները՝ վիրահատական եղանակով կտրելով սեփականի քթի դիմային հատվածը։

Այնուհետև երկու երեխաների հայրը սև գույնով է դաջել սեփական աչքերն ու անցել դմիայն դաջվածքներին՝ դեմքը կարմիր դարձնելու համար։

Ուշագրավ է նաև այն, որ վիրահատություններն իրականացրած «բժիշկը» իրականում չի ավարտել համալսարանը և չունի լիարժեշք բժշկական կրթություն և լիցենզիաներ։