Մահացել է AC/DC-ի համահիմնադիր Մալքոլմ Յանգը


19:15 , 18 նոյեմբեր, 2017

Կյանքի 65-րդ տարում մահացել է AC/DC ռոք-խմբի հիմնադիրներից մեկը՝ Մալքոլմ Յանգը, հաղորդվում է AC/DС-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

«Այսօր խորը վշտով AC/DC-ն ստիպված է հայտարարել Մալքոլմ Յանգի մահվան մասին,- ասվում է հայտարարության մեջ:- Նա խմբի շարժիչ ուժն էր, պերֆեկցիոնիստ և յուրահատուկ մարդ: Նա հսկայական ժառանգություն է թողել, որը հավերժ կապրի: Լավ աշխատանք է, Մալքոլմ»: