Սերենա Ուիլյամսը հարսանեկան առաջին լուսանկարն է հրապարակել Instagram-ում


17:20 , 18 նոյեմբեր, 2017

Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, որ երեկ պաշտոնապես ամուսնացել է Raddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի հետ, Instagram-ի իր էջում տեղադրել է հարսանեկան առաջին լուսանկարը:

Լուսանկարում Սերենան նստած է հարսանեկան ճոխ զգեստով: Հիշեցնենք, որ զույգը խնդրել էր հրավիրվածներին հրավերքին ներակայանալ առանց բջջային հեռախոսների, քանի որ էքսկլյուզիվ լուսանկարների իրավունքը ստացել է Vogue ամսագիրը: