Armsport.am-ը գրում է.
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հունվարին կփորձի գնել Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի տրասնֆերը,- հաղորդում է «Guardian»-ը:
Անգլիական ակումբին չեն անհանգստացնում 28-ամյա ֆուտբոլիստի վնասվածքները, ով բաց է թողել «արքայական ակումբի» վերջին 60 խաղերից 40-ը:
Մանչեսթերցիները վստահ են, որ կկարողանան բարելավել կիսապաշտպանի վիճակը և վերադարձնել նախկին մակարդակին: 2013 թվականին «Ռեալ» տեղափոխվելուց հետո Բեյլը 19 անգամ վնասվածք է ստացել: