Armsport.am-ը գրում է.
«Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալն ընդգրկվել է 18 ֆուտբոլիստներից բաղկացած ցանկում, որոնց հետ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հույսեր է կապում իսպանական Պրիմերայի 12-րդ տուրի` «Աթլետիկոյի» հետ խաղում:
Իսպանիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի մոտ վարակ էր հայտնաբերվել, որն ազդում է սրտապարկի աշխատանքի վրա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կարվախալն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի մադրիդյան դերբին:
«Աթլետիկո»-«Ռեալ» հանդիպումը կկայանա այսօր` նոյեմբերի 18-ին, «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 23:45-ին:
«Ռեալի» հայտացուցակը.