Չինաստանի նախագահի հատուկ պատվիրակը նվեր է փոխանցել Կիմ Չեն Ընին


13:40 , 18 նոյեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Չինաստանի նախագահի հատուկ պատվիրակ Սուն Տաոն Փհենյանում հանդիպել է ԿԺԴՀ ղեկավարի օգնական Չխվե Ռեբ Խենի հետ. հայտնում է Газета.ру-ն:

Հանդիպման ընթացքում Չինաստանի ներկայացուցիչը պատմել է երկրի Կոմունիստական կուսակցության կյանքում կատարվող նոր իրադարձությունների մասին, ինչպես նաև նվեր փոխանցել Կիմ Չեն Ընին: Կողմերը չեն մանրամասնել`ինչ նվերի մասին է խոսքը:

Նշվում է, որ Չինաստանի կողմից պատվիրակը պատրաստակամություն է հայտնել զարգացնել բարեկամական հարաբերությունները երկրների միջև: