Նոյեմբերի 12-ից 18-ը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 2500 կրակոց. ՊԲ


13:20 , 18 նոյեմբեր, 2017
Նոյեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթներից հաստատված հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ՝ հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում մնալ թելադրողի դերում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: