«Հրապարակ». Ուսանողների հա­ցադուլի դադարեցման և «կլոր սեղանի» շուրջ համաձայնությունն անակնկալ է եղել ԵՊՀ պրոռեկտորների համար


10:20 , 18 նոյեմբեր, 2017

«Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ուսանողների հա­ցադուլի դադարեցման և «կլոր սեղանի» շուրջ պայմանավորվա­ծություններն անսպասելի են եղել դասադուլավորներին համակրող ԵՊՀ պրոռեկտորների համար: Բանն այն է, որ այդ գործընթացները շարունակվելու դեպքում կա­րող էին դառնալ ոչ մեկի համակրանքը չվայելող Արամ Սիմոնյանի հրաժարականի իրական հիմքը: Այս օրերին ԵՊՀ 2 պրոռեկտորի մասնակցու­թյամբ ստորագրահավաք են անում ուսանողու­թյան ու «ակտիվ» դասախոսների շրջանում, հիմ­նականում՝ բնագիտական ֆակուլտետներում՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանին դիմելու և նրան հորդորելու, որ չստորագրի ԱԺ-ի կողմից ընդունված «Զինապարտության մասին» օրենքը: Արդեն բավակա­նին ստորագրություններ են հավաքվել»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: