«Ժողովուրդ». Տարոն Մարգարյանը որոշել է իրեն ու իր տեղակալներին պարգևատրել մեկ ամսվա աշխատավարձի չափով


09:15 , 18 նոյեմբեր, 2017
«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ամանորի նախաշեմին որոշել է ինքն իրեն պարգևատրել: Նա ստորագրել է համապատասխան կարգադրություն, որտեղ միաժամանակ պարգևատրել է նաև իր տեղակալներին: «Ժողովուրդ» օրաթեր­թը պարզեց, որ քաղաքապետն ու իր տեղակալները պարգևատրվելու են մեկ ամսվա աշխատավարձի չափով: Մարգարյանի մեկ ամսվա աշխատավարձը կազմում է 575 հազար դրամ, նրա առաջին տեղակալինը՝ 478 հազար, իսկ մյուս երեք տեղակալներինը՝ 443 հազարական դրամ:
 
Ու սա այն դեպքում, երբ Տարոն Մարգարյանի ու նրա տեղակալների աստղաբաշխական ունեցվածքների ու բիզնեսների մասին Հայաստանում լեգենդներ են շրջանառվում: Բավական է թերթել նրանց հայտարարագրերը, և ամեն ինչ պարզ կդառնա միանգամից: Ի վերջո, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մի զգալի մասը դոլարային միլիոնատերեր են, որոնց ըն­տանիքի մեկ օրվա ծախսը մի քանի անգամ գերազանցում է իրենց աշխատավարձը: Մյուս կողմից՝ պարգևատրումների կար­գադրությունները կամ հրամանները հենց նույն այդ պաշտոնյաներն են ստորագրում: Ուստի դժվար է պատկերացնել, թե ին­չով են մտածում այն պաշտոնյաները, որոնք երբևէ աշխատավարձով չեն ապրել, բայց չեն խորշում այն մտքից, որ իրենց և տեղակալների անունները ևս լինեն պարգևատրվողների ցուցակում՝ գլխավորելով այն»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: