Սերենա Ուիլյամսն ու միլիոնատեր Օհանյանը ամուսնացել են


09:00 , 18 նոյեմբեր, 2017
operativ.am-ը գրում է 

Աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն ու Reddit կայքի հիմնադիր-ղեկավար Ալեքսիս Օհանյանն ամուսնացել են:

Ամուսնության արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին Նոր Օռլեանի Ժամանակակից արվեստի կենտրոնում: Զույգն ամուսնացել է իրենց դստեր՝ Ալեքսիս Օլիմպիայի ծնվելուց 11 շաբաթ անց:

Հանդիսությանը ներկա է եղել 250 մարդ՝ այդ թվում նաև Քիմ Քարդաշյանը, Եվա Լոնգորիան, Բեյոնսեն, Սիարան, Vogue ամսագրի խմբագիրը և այլ հայտնի դեմքեր: