Գիտնականները գտել են գիրանալու դեմ պայքարի չափազանց հեշտ տարբերակներ


08:30 , 18 նոյեմբեր, 2017

Ավելորդ քաշը մեր ժամանակների գլխավոր խնդիրներից մեկն է։ Վնասակար սնունդը, վատ սովորությունները և  նմանատիպ բաներն ազդում են մեր օրգանիզմի վրա, և ժամանակի ընթացքում առաջանում է ճարպակալումը։

Գիտնականների կողմից կատարված մի հետաքրքիր փորձ է հրատարակվել Nature Medicine ամսագրում։ Ասպրազին հորմոնի (որը պատասխանատու է արյան մեջ գլյուկոզայի աստիճանի համար) կենտրոնացման նվազումը նպաստում է քաղցի զգացման և օգտագործվող սննդի չափի նվազմանը։

Նրանք պարզել են, որ ավելորդ քաշ ունեցող մարդիկ ունեն FBN1 գենի մուտացիա։ Այդ մարդիկ չունեն  սպիտակուցի կարևոր մի մասնիկ, որն արտադրում է ասպրոզին։ Ասպրոզինը ազդեցություն է ունենում քաղցի ակտիվացնող և ապաակտիվացնող նյարդային բջիջների վրա։ Գիրացող մարդկանց մոտ հորմոնն ուժեղացնում է քաղցի զգացումը և ստիպում շատ ուտել, ինչի հետևանքով ասպրոզինի աստիճանը բարձրանում է։ Գիտնականները տեղեկացնում են, որ այս խնդիրը շուտով կլուծվի, քանի որ նրանք մշակում են միջոց, որն ամբողջովին ապաակտիվացնում է հորմոնը։