Ռեփեր Դրեյքը խոստացել է բռնաբարել իր երկրպագուհիներին անհանգստացնող տղային


23:00 , 17 նոյեմբեր, 2017

Սիդնեյի գիշերային ակումբում համերգի ժամանակ կանադացի ռեփեր Դրեյքը նկատել է տղայի, ով ոտնձգություններ է կատարել իր երկրպագուհիների նկատմամբ։ Երգիչն ընդհատել է ելույթն ու պաշտպան կանգնել աղջիկներին՝ խոստանալով բռնաբարել լկտի տղային։

«Եթե չդադարես դիպչել աղջիկներին, անձամբ կիջնեմ ու կբռնաբարեմ քեզ»,-ասել է Դրեյքը։

Համերգից տեսանյութը համացանցում հրապարակել է ռեփերի երկրպագուհիներից մեկը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է բազմությունը ճիչերով ու ծափերով ողջունում երգչի խոսքերը։

Շատերն այնուհետև խոստովանել են, որ ռեփերի աջակցությունից հետո իրենց սերը նրա հանդեպ ուժգնացել է։