Իրանում երկրաշարժից երեք օր անց փլատակներից դուրս են բերել ողջ մնացած փոքրիկի


17:20 , 17 նոյեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Իրան-Իրաք սահմանին ավերիչ երկրաշարժից անցել է երեք օր: Փրկարարները դեպքից երեք օր անց փլատակների տակից դուրս են բերել հրաշքով ողջ մնացած փոքրիկի:

Ըստ Independent-ի՝ ժպտուն դեմքով երեխայի լուսանկարը կարճ ժամանակում լայն տարածում է գտել համացանցում: Ոմանք դա «հրաշք» են որակել՝ ընդգծելով կյանքում հույսով ապրելու կարևորությունը: 

Հիշեցնենք, որ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 430, վիրավորվել՝ ավեի քան 7000 մարդ: