Բակո Սահակյանը հայաստանաբանակ բարերարների հետ քննարկել է էներգետիկ և կոմունալ ոլորտներում ծրագրերի իրականացման հարցերը


17:10 , 17 նոյեմբեր, 2017
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին ընդունել է հայաստանաբնակ բարերարներ Նելսոն եւ Զավեն Սարգսյաններին: 

Այդ մասին տեղեկացնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Քննարկվել են մեր երկրում էներգետիկ եւ կոմունալ ոլորտներում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: