Ստամոքսի մի մասը հեռացրած Մրայա Քերին նորից հոսպիտալացվել է


17:00 , 17 նոյեմբեր, 2017

«Վերջերս 47-ամյա Մրայա Քերին նիհարելու համար հեռացրել է ստամոքսի մի մասը։ Հիմա նորից հիվանդանոցում է հայտնվել»,- հայտնում է Variety-ն: Կոկորդի հիվանդության պատճառով երգչուհին չեղարկել է իր սուրբծննդյան ելույթները, որովհետև բժիշկները թույլ չեն տալիս ծանրաբեռնել կոկորդը: Եվ սպառնացել են՝ եթե նա չլսի իրենց խորհուրդները և երգի, իրենք երգչուհուն ընդհանրապես կարգելեն երգել:

Մրայա Քերին ներողություն է խնդրել երկրպագուներից, գանգատվել է վատ ինքնազգացողությունից: Բացատրել է, որ վերին շնչուղիների վարակ ունի գրիպով հիվանդանալուց մի քանի օր անց: Եվ վստահեցրել է, որ հենց առողջությունը թույլ տա, ինքն անմիջապես բեմ կվերադառնա: