Apple-ը լուծել է ցրտին iPhone X-ի աշխատանքի խնդիրը


16:45 , 17 նոյեմբեր, 2017

«iOS-ի նորացումը մինչև 11.1.2 տարբերակ շտկում է ցրտին iPhone X-ի սենսորի աշխատանքի սխալը»,- հայտնում է Engadget-ը:

Ավելի վաղ Apple-ի նոր սարքի տերերը բողոքել են ցածր ջերմաստիճանի դեպքում դրա վատ աշխատանքից: Ոմանց հեռախոսի սենսորը չի արձագանքել, ոմանց դեպքում անմիջապես անջատվել է:

Apple-ն ընդունել էր սխալը և խոստացել էր այն շտկել օպերացիոն համակարգի նոր տարբերակում:

Նորացումը պարունակում է նաև մի շարք սխալների վերացում, որոնց թվում՝ պատկերների աղավաղումը և վիդեոն նույն iPhone X-ում: