Yerkir.am-ը գրում է.
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (COAF) Նյու Յորքում կկազմակերպի բարեգործական ամենախոշոր դրամահավաք-երեկոն:
Ըստ Horizon-ի՝ բարեգործական երեկոյին աջակցություն կցուցաբերեն հոլիվուդյան հայտնի դերասաններ Թոմ Հենքսը և Լեոնարդո ԴիԿապրիոն, երգչուհի Արիանա Գրանդեն, հեռուստաաստղ Քլոե Քարդաշյանը, հաղորդավար Քոնան Օ’Բրայենը և այլ հայտնիներ:
Երեկոն կվարի հայկական ծագում ունեցող ամերիկացի դերասանուհի Անդրեա Մարտինը:
Երեկոյին իրենց մասնակցությունը կցուցաբերի մոտ 400 հյուր, այդ թվում՝ հոլիվուդյան հայտնի դերասաններ, բլոգերներ և լրագրողներ:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Լեոնարդո ԴիԿապրիոն «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին 65 հազար դոլար նվիրատվություն էր կատարել: