Սերգեյ Մինասյանը Ռումինիայում ՀՀ դեսպան է նշանակվել


14:30 , 17 նոյեմբեր, 2017

ՀՀ նախագահի հրամանագրով Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում ՀՀ դեսպան։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Սերգեյ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ նշանակել Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուխարեստ)»,- ասված է նախագահի հրամանագրում։

Նախագահը մեկ այլ հրամանագիր է ստորագրել, որտեղ ասված է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Համլետ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ազատել Ռումինիայում և Չեռնոգորիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»։