Մալախովն առաջին անգամ հայր է դարձել


13:30 , 17 նոյեմբեր, 2017

Araratnews.am-ը գրում է.

Ռուս հայտնի հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովն առաջին անգամ հայր է դարձել. ծնվել է հաղորդավարի անդրանիկ որդին. հաղորդում է Gazeta.ru-ն:

Երեխան ծնվել է նոյեմբերի 16-ի երեկոյան` մոսկովյան հիվանդանոցներից մեկում:

Մալախովը խոստովանել է, որ իրենք նորածնի համար դեռ անուն չեն ընտրել ու մտադիր են մի քիչ ուսումնասիրել նրա բնավորությունը, որպեսզի համապատասխան անուն ընտրեն:

Անդրեյ Մալախովն ու Նատալյա Շկուլյևան ամուսնացած են 6 տարի: