10:34 , 17 նոյեմբեր, 2017Կենդանակերպի նշաններով մեր կանացի հորոսկոպը թույլ կտա իմանալ սեփական կախարդանքի հմայքը, որի շնորհիվ դուք կկարողանաք գրավել սիրելի տղամարդու սիրտը․ չէ՞ որ յուրաքանչյուր կնոջ մեջ թաքնված են զարմանալի կախարդական ունակություններ: Տարբերել և ճանաչել դրանք՝ հեշտ չէ, այն անորսալի է և երբեմն աննկատ:
Խոյերի կանացի կախարդանքը թաքնված է նրանց շարժումների մեջ: Նրանց սեքսուալությունը բացահայտվում է ժեստերում, միմիկաներում, քայլվածքում և հատկապես պարելիս: Շարժումը կենդանակերպի այս նշանի ներկայացուցչուհու տարերքներից մեկն է, քանի որ հենց դրանում են երևում նրա ամբողջ կանացիությունը և գրավչությունը:

Համաձայն կանացի հորոսկոպի՝ Ցլերն ունակ են խելքահան անելու միայն հայացքով: Թարթիչների թեթև թափահարում, ուշադիր, բայց ոչ կպչուն հայացք, և տղամարդիկ հայտնվում են նրանց ոտքերի առաջ:

Այս համաստեղության ներկայացուցիչ կանայք գրավում են ձայնով: Բանն այն է, որ նրանք հրաշալի հռետորներ են: Նրանց ամբողջ գաղտնիքը ձայնի տեմբրի, ինտոնացիայի և խոսքի ընթացքում դադարների մեջ է:
Խեցգետինները խելքահան են անում իրենց պահվածքով: Նրանց անհրաժեշտ է մշակել պահվածքի սեփական տարբերակը՝ սեղանի շուրջ նստելու դիրքը, քայլվածքը, սովորությունները, ժեստերը և կեցվածքը: Նրանց գլխավոր հաղթաթուղթն է՝ կարողանալ ճիշտ մատուցել սեփական անձը:
Առյուծները, որքան էլ որ տարօրինակ է թվում, գրավում են համեստությամբ: Կենդանակերպի այս նշանի կանանց համեստ չես անվանի: Նրանք սիրում են լինել ուշադրության կենտրոնում և միշտ ձգտում են ընդգծել սեփական գերակայությունը այլոց հանդեպ: Նրանց գրավչության գաղտնիքը պահվածքի անսպասելի փոփոխությունն է:
Կույսերը գրավում են տղամարդկանց իրենց ծիծաղով: Համաձայն կանացի հորոսկոպի՝ այս համաստեղության ներկայացուցիչ կանայք արագ իրենց վրա ուշադրություն են գրավում իրենց անկեղծ և թեթև ծիծաղով:
Կշեռքներն օժտված են տղամարդկանց տրամադրությանը համահունչ լինելու ունակությամբ: Դա նրանց մոտ ստացվում է ինքնաբերաբար: Տղամարդիկ նրանց մեջ զգում են հարազատ հոգի, և դա նրանց խելքահան է անում:

Կին Կարիճները կարողանում են իրենց շուրջը ստեղծել խորհրդավորության մթնոլորտ: Նրանց մեջ ամեն ինչ մի բան է ասում՝ գուշակիր իմ հանելուկը: Նրանց գաղտնիքը թաքնված է նրանց արտաքինի մեջ, որը ստեղծում են ճիշտ ընտրված օծանելիքը, նրբագեղ սանրվածքը և էլեգանտ հագուստը:
Շարունակությունն՝ այստեղ։