«Հրապարակ». Արտաշատի փոխքաղաքապետը հորդորել է աշխատակազմին ու հատկապես կանանց, որ այսուհետ «համազգեստով» ներկայա­նան աշխատանքի


09:15 , 17 նոյեմբեր, 2017

«Արտաշատի նորընտիր քաղաքապետ Կարեն Բենիամինյանն օրերս փոխքաղաքապետ է նշանակել նախկինում թիկնա­պահ, ապա կարատեի խմբակի ղեկավար ոմն Ռոբերտ Ծատուրյանի: Նա ժամանակին եղել է նախկին վարչա­պետ Հովիկ Աբրահամյանի թիկնազորում: Ի դեպ, Ծատուրյանը ցանկություն է ունեցել առաջադրվել քաղաքապետի ընտրություններում, սակայն, ըստ ամենայնի, փոխշահավետ գործարք է կայացել, և չառաջադրվելու դիմաց ստացել է տեղակալի պաշ­տոնը: Ծատուրյանը նախօրեին, իր նշանակման առիթով, քաղաքապետարանում ժողով է հրավիրել և հորդորել աշխատակազմին ու հատկապես կանանց, որ այսուհետ «համազգեստով» ներկայա­նան աշխատանքի: Թե ինչ համազգեստի մասին է խոսքը, չի մասնավորեցրել, աշխատակազմն էլ ենթադրել է, թե «շեֆն» իր նախկին կարգավիճա­կից բխող հագուստը նկատի ունի՝ կիմոնոները»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: