Յուրաքանչյուր կին երազում է լինել գեղեցիկ և խնամված։ Ինչ լավ է, որ դրա համար պետք չէ ծախսել ահռելի գումարներ։ Այն, ինչ ձեզ հարկավոր կլինի, միշտ ձեր ձեռքի տակ է։
Լուծեք աղը ջրում (լուծույթը պետք է շատ պինդ լինի), թրջեք սրբիչը և դրեք ձեր երեսին։
Ձիթապտղի յուղը կօգնի մաքրել մաշկը և այն դարձնել նուրբ ու թավշյա։ Տաք սրբիչը 10 րոպեով դրեք ձեր երեսին, որից հետո դեմքը 7 րոպե մերսեք յուղով։ Լավագույն արդյունքի համար կրկնեք 4-5 օրը մեկ։
Որպեսզի ազատվեք պզուկներից, քսեք մի կաթիլ մեղր դրանց վրա և թողեք 15 րոպե։ Հետո լվացեք տաք ջրով։ Այն մի քանի անգամ կփոքրանա, և դուք կկարողանաք այն ավելի հեշտ շպարել։
Թրջեք բամբակը աչքի կաթիլներով և այն մի քանի րոպե դրեք սառնարանը։ Հետո դրանով մաքրեք երեսը։ Բշտիկները համարյա անտեսանելի կդառնան։
Խառնեք ձիթապտղի յուղը մաքուր ջրի հետ 1։3-ի հարաբերությամբ, և հեղուկը պատրաստ է։ Օգտագործելուց առաջ թափ տվեք այնպես, որ բաղադիչները խառնվեն։
Դիմակի համար ձեզ անհրաժեշտ է բանան, ձու, մեկ ճաշի գդալ մեղր և կես բաժակ մուգ գարեջուր։
Խառնեք այս բաղադրիչներն այնքան, մինչև վերածվեն համասեռ զանգվածի։
Քսեք մազերին և թողեք 2-3 ժամ։ Հետո լվացեք տաք ջրով։