Նրա համար կանայք և աղջիկները պատրաստ են ամեն ինչի․ Սանկտ Պետերբուրգի ոստիկանը Instagram-ի աստղ է դարձել


04:30 , 17 նոյեմբեր, 2017

Ոստիկանական համազգեստով այս տղան անսպասելիորեն դարձավ Ինստագրամի աստղ։ Նրա էջին արդեն հետևում է 60000 օգտատեր։ Նրանց մեծ մասը կանայք են, որոնց ուշադրության կենտրոնում է հայտնվել տղայի գրավիչ արտաքինը։
Տղայի անունն Արտյոմ է։ Նա 23 տարեկան է, ապրում է Սանկտ Պետերբուրգում և, ըստ ուսադիրների, լեյտենանտ է։

Լրագրողները փորձել են նրանից հարցազրույց վերցնել, բայց տղան ուղարկել է նրանց իր ղեկավարության մոտ, որտեղ ասել են, որ այդպիսի ազգանունով աշխատակից չունեն։