Դուբայի ավտոսրահում ցուցադրվել է տիտանե սուպերմեքենան՝ 2,5 միլիոն եվրո արժողությամբ (Video)


01:00 , 17 նոյեմբեր, 2017
Դուբայի ավտոսրահում ցուցադրվել է տիտանե սուպերմեքենա` 2,5 միլիոն եվրո արժողությամբ։ Icona Vulcano Titanium մեքենայի արագությունը 3 վայրկյանում հասնում է 100 կմ/ժ-ի։ Շարժիչի հզորությունը 679 ձիաուժ է։ Առավելագույն արագությունը հասնում է 355 կմ/ժ-ի։ Ձեռքով հավաքված այս մեքենան աշխարհում ամենաթանկերից մեկն է։