Պենտագոնի ղեկավարը հայտնել է` որքան զինուժ ունի ԱՄՆ-ը Սիրիայում, Աֆղանստանում ու Իրաքում


00:50 , 17 նոյեմբեր, 2017

Armtimes.com-ը գրում է.

Շտաբների ղեկավարների միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Քեննեթ Մաքքենզին լրագրողներին հայտնել է, թե ամերիկյան բանակը որքան զինուժ ունի տեղակայված Սիրիայում, Աֆղանստանում ու Իրաքում: Այս մասին հայտնում է Московцкий комсомолец թերթը:

«Սիրիայում նրանց թիվը քիչ է` 503 ամերիկացի զինծառայող է այնտեղ գործողություններին մասնակցում, Աֆղանստանում գրեթե 14 հազար է մեր զինուժի թիվը, Իրաքում` 5262 ամերիկացի զինծառայող կա»,-հայտնել է նա: