«Հայտնի երգիչներ կան, որ ուզում են մասնակցել «Դեպի Եվրատեսիլին»». Գոհար Գասպարյան


22:00 , 16 նոյեմբեր, 2017

Life.tert.am-ը գրում է.

«Եվրատեսիլ 2018»–ի Հայաստանի պատվիրակին Հանրային հեռուստաընկերությունն այս տարի էլ կընտրի «Դեպի Եվրատեսիլ» նախագծի միջոցով, սակայն այս անգամ կանոնները փոխվել են. մասնակիցը միանգամից պետք է ներկայանա այն երգով, որով հավակնում է գնալ «Եվրատեսիլ»։

Նման մրցույթները հաճախ կաշկանդում են որոշակի ճանապարհ անցած երգիչներին, հաճախ, նրանք խուսափում են հանրության աչքի առաջ մտնել մրցակցության մեջ։ Tert.am Life–ի հարցին, արդյոք հանրայինը գնում է ոչ շատ հայտնի երգիչներ գտնելու ճանապարհով,  Գոհարը պատասխանեց, որ  իրենք գնում են լավ երգ հայտնաբերելու ուղղությամբ։

«Թե ով կներկայացնի այդ երգը, կախված է մասնակիցներից։ Ամեն դեպքում միջազգային փորձն էլ ցույց է տալիս, որ նման մրցույթներում և՛ շատ հայտնի երգիչներ են մի քանի անգամ փորձում իրենց բախտը, և՛ անհայտները։ Մարդը պետք է ունենա այդ վստահությունն ու համարձակությունը ներկայանալու և հավատա իր ուժերին։ Բոլոր այն երգիչները, որոնք մինչև այս խուսափել են մրցույթից` մտածելով, որ ժյուրիի անդամները կարող են չգնահատել իրենց, կարող են հաշվի առնել, որ այս տարի լինելու է միջազգային ժյուրի և հանդիսատեսի քվեարկություն։ Կարող են վստահ լինել, որ արժանի երգիչն իր երգով կմեկնի «Եվրատեսիլ»»,– ասաց նա։

Գոհարը հայտնեց, որ մրցույթը կկայանա փետրվարին։ Մասնակիցն ի սկզբանե կներկայացնի իր երգը, սակայն  փուլերի ընթացքում կկատարի տարբեր երգեր։ Ամենայն հավանականությամբ, այս տարի ևս «Դեպի եվրատեսիլը» կվարի Գոհարը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։