Աշխարհում յուրաքանչյուր 800 հազարերորդ երեխան ծնվում է «շապիկով»


19:00 , 16 նոյեմբեր, 2017

Աշխարհում ամնիոտիկ պարկով կամ «շապիկով» երեխաների ծնունդը տեղի է ունենում 800 հազարից մեկ դեպքում։ Նման երևույթը համարվում է հաջող ճակատագրի նշան։

Ասիական երկրներում, եթե ամնիոտիկ պարկը չի պատռվում մոր ներսում, կանանց թույլ չեն տալիս ծննդաբերել ավանդական եղանակով։ Նման դեպքերում կատարվում է կեսարյան հատում։

«Շապիկով» երեխայի ծննդի վերաբերյալ Instagram-ում տեսանյութ են հրապարակել մանկաբարձները։