Ֆրանսիայում կօրինականացնեն սեքսը 13 տարին լրացած անձանց հետ


16:24 , 16 նոյեմբեր, 2017

Ֆրանսիայում սկսել են մշակել օրինագիծ, որի շրջանակներում երկրի բնակիչների համար կնվազեցվի «սեքսի համաձայնության» տարիքը: Եթե հիմա ֆրանսիացիները կարող են ինտիմ հարաբերութուններ ունենալ 15 տարին լրացած դեռահասների հետ, ապա օրենքի ընդունման դեպքում այդ սահմանագիծը կնվազեցվի երկու տարով: Այս մասին հայտնում է The Local-ը:

Այսպիսի փոփոխություններ անել Ֆրանսիայի իշխանությունները որոշել են սկանդալային դատավարությունից հետո: Այս տարվա սեպտեմբերին 28-ամյա մանկապիղծը դատարանին ապացուցել է, որ 11-ամյա աղջկա հետ «բացարձակ համաձայնությամբ» է սեքսով զբաղվել: Երկրի դատախազությունը հրաժարվել է այդ սեռական ակտը բռնաբարություն համարել:

Դպրոցականի ընտանիքը փորձել է ապացուցել, որ իրենց աղջիկը «կաթվածահար» է եղել վախից, այդ պատճառով չի դիմադրել:

Դատախազությունում որոշել են, որ մանկապիղծի նկատմամբ այդ դեպքում չի կարող կիրառվել «Բռնաբարություն» հոդվածը, քանի որ նա վստահ է եղել, որ աղջիկը դեմ չէ իր հետ սեքսին: Սրա հետ կապված՝ տղամարդուն կդատեն «անչափահասի հանդեպ սեքսուալ անարգանքի» համար: