Ռուսաստան է ժամանել թուրքական լոլիկով առաջին բեռնատարը


13:20 , 16 նոյեմբեր, 2017

168.am-ը գրում է.

Թուքիայից լոլիկի մատակարարման ծավալների շուրջը համաձայնության ընդունումից հետո այդ երկրից Ռուսաստան է ժամանել առաջին բեռնատար ավտոմեքենան՝ 20 տոննա լոլիկով: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են «Ռոսսելխոզնադզորի»՝ Բրյանսկի եւ Սմոլենսկի մարզերի տարածքային վարչությունում:

«Թուրքիայի երեք թույլատրված ձեռնարկություններից մեկից 20 տոննա լոլիկով բեռնատար ավտոմեքենան ժամանեց այսօր»,- հայտնել են գերատեսչությունում: Այնտեղ հավելել են, որ այժմ բեռի ստուգման ստանդարտ ընթացակարգեր են կատարվում անասնաբուժական եւ մաքսային ծառայությունների կողմից: